Աուդիո և վիդեո սոցհոլովակներ մարդու իրավունքների թեմայով

Վիդեո և աուդիո ձևաչափերի այս սոցիալական հոլովակները Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդվածների մասին են՝ աշխատանքի իրավունք, ձերբակալված և բերման ենթարկված անձանց իրավունքներ, արդար դատաքննության իրավունք, ազատության և անվտանգության իրավունք, տեղեկատվության հասանելիության ազատություն: Սոցհոլովակները յուրահատուկ կերպով կապ են ստեղծում հնագույն քաղաքակրթությունում գործող մարդու իրավունքների օրինակների և մեր ժամանակներում այս ոլորտի տեղական և միջազգային օրենսդրական դաշտի միջև: Գաղափարն էր ցույց տալ մարդկության անցած երկար ճանապարհը մինչև ներկայիս Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, նաև՝ բոլոր մշակույթների և ազգերի ներդրումը այս փաստաթղթում: