Խմբագրության աշխատանքը ժամանակակից մեդիա միջավայրում. դասընթաց

2019 թ-ի փետրվարի 15-16-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է դասընթաց «Նոր կառավարման մոդելները խմբագրությունների համար» թեմայով։ Կքննարկենք, թե ինչպես է ժամանակակից մեդիա միջավայը փոխում ավանդական խմբագրությունների աշխատանքը, ինչպես են գործարկվում բիզնեսի կառավարման, աշխատանքի կազմակերպման, լսարանի ընդլայնման նոր մոդելները։

Դասընթացի ծրագրում.

— տեղեկությունների ընկալումն ու տարածումը նոր մեդիա միջավայրում
— լսարանը՝ ավանդական և առցանց մեդիա հարթակների խաչմերուկում
— հեռուստաընկերությունների, դասական մեդիայի աշխատանքը մրցակցային դաշտում՝ Յութուբի, Տելեգրամի, սոցիալական մեդիայի այլ հարթակների կողքին
— խմբագրության աշխատանքի վերակազմակերպման նոր մոդելները. ինչպես ընդլայնել լսարանը առանց աշխատակազմի աճի
— տեղեկությունների բազմահարթակ տարածման ինքնաշխատ ուղիներն ու սխեմաները

Դասընթացը կվարեն Դենիս Շևչենկոն և Կոնստանտին Նաումովը՝ Ռուսաստանից։

Դենիս Շևչենկոն արդեն 20 տարի է զբաղվում է մեդիա տեխնոլոգիաների մշակմամբ,  «Фабрика новостей» ծրագրի հեղինակներից է: Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի 70-ից ավելի հեռուստաընկերությունների համար մշակել է ինտեգրված աշխատանքի համակարգեր:

Կոնստանտին Նաումովը մեդիա մենեջեր և վերլուծաբան է։ 2007-2013-ին ղեկավարել է РИА новости գործակալության մուլտիմեդիա խմբագրությունը։ Ուսումնասիրում է բիզնես գործընթացները մեդիայում:    

Դասընթացին կարող են մասնակցել լրագրողներ, խմբագիրներ, մեդիա մենեջերներ՝ ուղարկելով հետաքրքրվածության նամակ և ինքնակենսագրություն (CV) mgrigoryan@mediainitiatives.am էլ. հասցեին: Աշխատանքային լեզուն ռուսերենն է, վայրը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (հասցեն՝ Արշակունյաց 3 ա):

Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 14-ն է։ Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Մանե Գրիգորյանին՝ 010 583620 (131) հեռախոսահամարով։ 


Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: