Փնտրում ենք փոդքասթինգի ծրագրի մենեջերի

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է հայալեզու փոդքասթինգի զարգացմանն ուղղված ծրագրի մենեջերի: Գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ ընտրված թեկնածուն պատասխանատու է լինելու ծրագրի ամենօրյա աշխատանքների իրականացման համար՝ սահմանված բյուջեի և վերջնաժամկետների սահմաններում։

Պարտականությունները

— Ծրագրի պլանավորում, կազմակերպում և իրականացում ըստ աշխատանքային պլանի՝ գործադիր տնօրենի, փորձագետների, դոնորների հետ համագործակցությամբ,

— ծախսերի և գործողությունների համապատասխանեցում՝ ըստ դոնոր կազմակերպությունների պահանջների և օրինաչափությունների, իրականացնող կազմակերպության ներքին կանոնակարգի,

— փորձագետների և շահառուների կողմից իրականացվող արդյունքների վերահսկում,

— շահառուների կողմից աուդիո-արտադրական գործընթացների ղեկավարում,

— վարչական, տեխնիկական և նախագծային պահանջների համակարգում,

—  ընթացիկ հաշվետվությունների և այլ համապատասխան փաստաթղթերի կազմում,

— աշխատանքից բխող այլ հանձնարարություններ:

Պահանջվող որակավորումներ

— Բարձրագույն կրթություն՝ լրագրության, հաղորդակցության կամ այլ հարակից ոլորտներում,

— մեդիա արտադրության ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական ​​փորձ, նախընտրելի է աուդիո ձևաչափում,

— ծրագրի կառավարման և մենեջմենթի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,

— Հայաստանի ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ոլորտների իմացություն,

— գերազանց վերլուծական հմտություններ

— նախաձեռնողականություն և թիմում աշխատելու կարողություն,

— անգլերենի և հայերենի գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,

— աուդիո արտադրության ծրագրերի հիմնական գիտելիքներ:

Դիմելու ընթացակարգը

Խնդրում ենք ուղարկել  CV և մոտիվացիոն նամակ assistant@mediainitiatives.am էլ․հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Փոդքասթինգի ծրագրի մենեջերի հաստիք»:

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Դիմումների վերջնաժամկետը 2018 թ. նոյեմբերի 11-ն է։

Կազմակերպության մասին

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 20 տարի: Աջակցում ենք արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում ենք մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում ենք «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով կազմակերպության կայք՝ http://mediainitiatives.am/: