Մեդիագրագիտության դասընթաց դասախոսների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է Երևանի բուհերի դասախոսներին՝ մասնակցելու մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացի: Այն անցկացվելու է ապրիլին՝ ամեն ուրբաթ, 15:00-18:00 Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում: 

Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքը հասկանալու, վերլուծելու, մեդիայից օգտվելու հմտությունն է, որ օգնում է ավելի գրագետ մեդիա սպառող լինել ու կողմնորոշվել ինֆորմացիոն հոսքերում:

Դասընթացի մասնակիցները կծանոթանան մեդիայի աշխատանքի սկզբունքներին, էթիկական ու օրենսդրական կարգավորումներին, ձեռք կբերեն տեղեկատվական մանիպուլյացիաները տարբերելու, տեղեկությունը քննադատաբար վերլուծելու հմտություններ, ինչպես նաև կտեղեկանան այս ամենի դասավանդման մեթոդաբանությանը՝ հետագայում գիտելիքն ուսանողներին փոխանցելու համար:

Մասնակցել կարող են բոլոր դասախոսները, ովքեր հետաքրքրված են զարգացնելու իրենց գիտելիքն ու հմտությունը և պատրաստակամ այդ ամենը փոխանցելու իրենց ուսանողներին: Հատկապես խրախուսվում է մանկավարժական բուհերի դասախոսների մասնակցությունը, քանի որ մեդիագրագիտությունը 21-րդ դարի մանկավարժության կարևոր հմտություն է:

Դասընթացին մասնակցելու համար մինչև ապրիլի 9-ը անհրաժեշտ է ներկայացնել՝

ա) ինքնակենսագրություն (նշել նաև դիմողի հեռախոսահամարն ու էլ. փոստի հասցեն),

բ) համառոտ նկարագրություն, թե ինչու եք հետաքրքրված թեմայով, ինչպես կկիրառեք գիտելիքը բուհում (200 բառի սահմաններում):

Հետաքրքրված դասախոսները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը mgrigoryan@mediainitiatives.am էլ. փոստի հասցեին:


Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: