Մեդիայի հետ աշխատանք. մոտեցումներ, գործիքներ, ռեսուրսներ. դասընթաց հկ-ների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի  ներկայացուցիչներին մասնակցելու մեդիայի հետ աշխատանքին վերաբերող  եռօրյա դասընթացի։

Դասընթացը տեղի կունենա 2018թ-ի փետրվարին և նպատակ ունի աջակցել հետաքրքրված ՔՀԿ-ներին  հանրայնացնելու իրենց աշխատանքն  ու բարձրաձայնելու խնդիրները։  (Նախապատվությունը կտրվի այն ՔՀԿ-ներին, որոնք զբաղվում են «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար»  ծրագրի թեմաներին համապատասխանող ոլորտներով՝ մարդու իրավունքներ, սոցիալական  ծառայություններ, հաշվետու և թափանցիկ կառավարում, տեղական ինքնակառավարում):

Մասնակիցներն ուսումնասիրելու են լրատվամիջոցներների հետ աշխատանքի մեթոդներն ու մոտեցումները, համացանցում սեփական մեդիա նախագծեր ստեղծելու հնարավորությունները, քննարկելու են քաղաքացիական հասարակության դերն ու առավելությունները մեդիայի հետ համագործակցային հարաբերություններում։ Գործնական առաջադրանքներն ու դերային խաղերը օգնելու են մասնակիցներին առավել պատրաստ լինել հանրային խոսքին և  լրագրողների հետ շփումներին։

Դասընթացը վարելու են մեդիայի և հաղորդակցության հարցերով փորձագետներ և լրագրողներ։ Այն անցկացվելու է Երևանում, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, հասցեն՝ Արշակունյաց 3, վերջին հարկ: Դասընթացի ստույգ օրերը հստակեցվելու են  հայտերն ընդունելուց հետո։

Մասնակցությունը դասընթացին անվճար է։ Մարզերից մասնակիցների ճանապարհի և կեցության ծախսերը հոգում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունվարի 29-ը լրացնել առցանց հայտը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Նարինե Սաֆարյանին (ՄՆԿ), հեռ.՝ 010 583620, էլ․ հասցե՝ nsafaryan@mediainitiatives.am:


Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։