Լրադադար. Սիրո և քննադատության արանքում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 1-ին ժամը 17:00-ին հրավիրում է «Լրադադար» ակումբ՝ մասնակցելու «Սիրո և քննադատության արանքում» թեմայով քննարկմանը:

Օրվա լրահոսի ազդեցությունը զգում են թե՛ լրագրողները, թե՛ նոր իշխանությունները, թե՛ լսարանը: Ստեղծվել է իրավիճակ, երբ լրատվամիջոցները քննադատում են և միաժամանակ քննադատվում քննադատության համար:

Քննարկելու ենք, թե

— որքանո՞վ են լրատվամիջոցները պատրաստ հետաքննելու ու քննադատելու նոր իշխանությունների ծրագրերն ու ելույթները,

— ինչպե՞ս կարելի չափել այսօրվա մեդիայի ազատությունն և համեմատել նախորդ 10-20 տարիների հետ,

— արդյո՞ք նոր պայմաններում ճիշտ է սպասողական դիրքորոշումը և ներողամտությունը նոր կառավարության սայթաքումների հանդեպ, ո՞րն է սպասման ողջամիտ ժամկետը,

— ի վերջո, ի՞նչ պատասխանատվություն ունեն լրատվամիջոցներն իրենց լսարանի առջև հետհեղափոխական ժամանակներում, հատկապես, երբ քննադատության համար նրանց մեղադրում է լսարանը:

Քննարկումը տևելու է մեկուկես ժամ և նախատեսված չէ լուսաբանման համար: Մուտքն ազատ է մեդիա մենեջերների, խմբագիրների, լրագրողների, ուսանողների, ինչպես նաև թեմայով հետաքրքրված այլ անձանց համար:

Սպասում ենք ձեզ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, հասցեն՝ Արշակունյաց 3ա, վերջին հարկ:

Մանրամասների համար կարող եք զանգահարել Գայանե Ասրյանին, հեռ՝ 010 58 36 20, 011 58 36 20, էլ. հասցե՝ gasryan@mediainitiatives.am:


«Լրադադար» ակումբը մասնագիտական քննարկումների ոչ պաշտոնական ձևաչափ է՝ լրագրողների, մեդիա դաշտում աշխատող մարդկանց համար: Ակումբում քննարկումներ են ծավալվում տարբեր թեմաների շուրջ՝ մեդիայում ընթացող զարգացումներ, ստեղծվող բովանդակություն, գործող հարաբերություններ, հասունացող հակասություններ:

Քննարկումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: #MICE