Ինստագրամը լրագրության համար. դասընթաց

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սեպտեմբերի 17-18-ը կազմակերպում է Ինստագրամը լրագրության համար. պատմություններ ներկայացնելու և տարածելու նոր ձևաչափ թեմայով դասընթաց։

Այն կվարի ինտերակտիվ լրագրության և մեդիա դիզայնի փորձագետ Թեսա Քոլենը Նիդերլանդներից:

Դասընթացի մասնակիցները կսովորեն Ինստագրամի միջոցով

– Լրագրողական պատմություններ ներկայացնել,
– երիտասարդ լսարան գրավել,
– երկրորդ կյանք հաղորդել արդեն իսկ հրապարակված «ծանր» թեմաներին (օրինակ՝ հետաքննություններ):

Ծրագիրը բաղկացած է 4 առանձին դասախոսություններից՝

Սեպտեմբերի 17
13։00 – 14։30 – Ինստագրամ. Ի՞նչ գործառույթներ ունի և ինչպե՞ս այն օգտագործել լրագրողական պատմություններ ստեղծելու համար:
14։30 – 15։00 – Ընդմիջում
15։00 – 17։00 – Ինստագրամի լսարանի և հետևորդների առանձնահատկությունները. Ովքե՞ր են նրանք, ու՞մ համար են պատմությունները, ինչպե՞ս են դրանք տեղ հասնում:

Սեպտեմբերի 18
13։00 – 14։30 – Մի հաղորդաշարի լավագույն փորձը. ինչպե՞ս ստեղծել կայուն և որակյալ բովանդակություն ինստագրամում:
14։30 – 15։00 – Ընդմիջում
15։00 – 17։00 – Լսարան և հետևորդներ. ինչպե՞ս շփվել նրանց հետ, ինչպե՞ս գրավել նրանց ուշադրությունը։

Մասնակիցը կարող է ընտրել, թե որ դասախոսությանն է ցանկանում միանալ՝ լրացնելով հայտը հետևյալ հղումով:

Դասընթացը կանցկացվի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, հասցեն՝ Երևան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ: Մասնակցությունն անվճար է: Անգլերենից հայերեն թարգմանությունը կապահովվի։

Դիմելու վերջնաժամկետը 2018թ-ի սեպտեմբերի 13-ն է:  

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մանե Գրիգորյանին [email protected] էլ.փոստի հասցեով կամ 010 583620 (131) հեռախոսահամարով։​


Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: