Աշխատանք փաստերի ստուգման խմբում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է լրագրողների,  հաղորդակցության մասնագետների, հետազոտողների՝ կազմակերպության media.am կայքի լրագրողական թիմը համալրելու նպատակով։

Հավակնորդ թեկնածուն պետք է

— լավ ծանոթ լինի հայաստանյան լրատվական և քաղաքական դաշտին,

— ծանոթ լինի փաստերի ստուգման համաշխարհային ու տեղական փորձին և տեխնոլոգիաներին,

— տիրապետի հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներին,

— կարողանա աշխատել տվյալների բազաների հետ,

— կարողանա հետազոտություն իրականացնել, ունենա հետաքննական հմտություններ,

— կարողանա պարզ սխեմաներով ներկայացնել բարդ տեղեկությունները:

Հետաքրքրված անձանց խնդրում ենք մինչև նոյեմբերի 26-ը ուղարկել մասնագիտական կենսագրությունը amkoyan@mediainitiatives.am էլ. հասցեին:
Հարցերի դեպքում դիմել Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանին՝ 010 58 36 20 (125) համարով:

Աշխատանքը ենթադրում է կես դրույք զբաղվածություն։ Նախնական ժամկետը 3 ամիս է՝ երկարացման հնարավորությամբ։