Հաղորդակցության մենեջերի աշխատանք ՄՆԿ-ում

Աշխատանքի նկարագրություն

Գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ և ծրագրերի մենեջերների հետ համագործակցությամբ՝ հաղորդակցության մենեջերը պատասխանատու է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հաղորդակցության ռազմավարության նախագծման, մշակման և իրականացման համար: Նրա անմիջական գործառույթն է կազմակերպության գործունեության տեսանելիության ու հասանելիության ապահովումը:

Պարտականությունները

— Գրել, խմբագրել և հրապարակել լուրեր, պատմություններ և հայտարարություններ կազմակերպության կայքի համար,
— ապահովել ՄՆԿ-ի ներկայացվածությունը սոցիալական ցանցերում, մասնավորապես Facebook, Twitter, Vimeo, YouTube և Instagram հարթակներում,
— ապահովել կապը լրատվամիջոցների և լրագրողների հետ՝ կազմակերպության գործունեությունը հանրայնացնելու նպատակով,
— մասնակցել միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին՝ տարբեր բաժինների աշխատակիցների հետ համագործակցությամբ,
— պատրաստել և տարածել մամուլի հաղորդագրություններ՝ ապահովելով տարբեր միջոցառումների պատշաճ լուսաբանումը,
— համակարգել հաղորդակցական նյութերի (բրոշյուրներ, բաներներ և այլն) ժամանակին և բարձր որակով արտադրությունը,
— համակարգել կազմակերպության ներքին հաղորդակցությունը:

Պահանջվող որակավորումներ

— Բարձրագույն կրթություն՝ հաղորդակցության, լրագրության, հանրային կապերի, հասարակական գիտությունների կամ հարակից այլ ոլորտում,
— Հայաստանի մեդիադաշտի լավ իմացություն,
— հաղորդակցության, տեղեկատվական կամ մեդիա արտադրության ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային ​​փորձ,
— հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
— սոցիալական մեդիայի իմացություն, լուսանկարչական հմտություններ, վիդեոարտադրության գիտելիքը կդիտվի որպես առավելություն,
— թիմում աշխատելու և հաղորդակցվելու կարողություն, կազմակերպչական և վերլուծական հմտություններ, ստեղծարար մտածողություն, տարբեր խմբերի ու լսարանների հետ համագործակցելու հմտություն:

Դիմելու ընթացակարգը

Պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել  ինքնակենսագրական/CV և մոտիվացիոն նամակ assistant@mediainitiatives.am էլհասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Communications Manager»: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Դիմումների վերջնաժամկետը 2019 թ. մարտի 31-ն է: