Ագրոլրագրություն. հեռուստանախագծերի մրցույթ

Վրաստանի Լրագրության ռեսուրս կենտրոնը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ Ագրոլրագրության զարգացման նախագծի շրջանակում հայտարարում են գյուղատնտեսական թեմաներով հեռուստանախագծերի մրցույթ մեդիա կազմակերպությունների համար:

Մրցույթին կարող են մասնակցել  հեռուստաընկերությունները (այդ թվում՝ առցանց), ստուդիաները, որոնք հետաքրքրված են գյուղատնտեսական թեմաներով, ունեն այդ ոլորտի  լուսաբանման փորձ, համապատասխան գիտելիքներ։ Մասնակցելու համար պետք է ներկայացնել նախագծի առաջարկ (մինչև 1000 բառ), որը կներառի գաղափարը, ձևաչափը, ժամկետները, գործողությունների նկարագրությունը։ Ծրագրի կարևոր մաս պետք է հանդիսանա Վրաստանի գործընկերների հետ համատեղ աշխատանքը, մասնավորապես նյութերի տրամադրումը, փոխանակումը։ Անհրաժեշտ է նշել հայտատու կազմակերպության գյուղատնտեսության ոլորտի լուսաբանման փորձը՝ ուղարկելով հաղորդումների հղումներ, բացատրելով ծրագրի շարունակականությունը։

Նախագծերը կարող են ներառել հետևյալ թեմաները․

— հայ-վրացական համատեղ արտահանում,
— բրդի արտադրություն,
— մեղրի արտադրություն,
— կաթնամթերքի արտադրություն,
— անասնաբուծություն, ցեղատեսակի բարելավում,
— սահմանի հատում և հարկեր,
— կենդանիների սպանդանոցներ,
— գյուղատնտեսական տեխնոլոգիաներ,
— տեղական մթերք,
— խոշոր եղջերավոր անասունների տեղափոխման երթուղիները,
— սպառողների իրազեկվածությունը,
— կանայք գյուղատնտեսության մեջ:

Մրցույթի հաղթողը կստանա տեխնիկական աջակցություն՝ հեռուստատեսային սարքավորումներ՝ 7.000 ԱՄՆ դոլար արժողությամբ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

— կազմակերպության մասին տեղեկություններ,
— նախագծի նկարագրությունը (անգլերեն կամ ռուսերեն, մինչև 1000 բառ),
— գյուղատնտեսական թեմաներով նյութերի կամ հաղորդումների առնվազն 5 հղում։

Նամակի վերնագրում նշել «Ագրոլրագրություն. մրցույթ մեդիա կազմակերպությունների համար»: Հայտն ուղարկել mgrigoryan@mediainitiatives.am էլ. hասցեին։

Դիմելու վերջնաժամկետը 2018 թ-ի սեպտեմբերի 10-ն է։ Հաղթողները հայտարարվելու են սեպտեմբերի վերջին։


Ծրագիրն իրականացվում է  Аlliances Caucasus Programme — Mercy Corps Georgia-ի ֆիանանսական աջակցությամբ։