Սթեֆըն Քուրքչյանի ամառային լրագրողական դպրոցը

«Հետաքննական լրագրությունը չպետք է չափել կառավարության կողմից արված փոփոխություններով: Հետաքաննական լրագրությունը հանրությանը տեղեկացնելու առաքելություն ունի, որպեսզի հանրությու՛նը որոշի, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ»,- ասում է ամերիկահայ հետաքննող լրագրող, Պուլիցերյան մրցանակակիր Սթեֆըն Քուրքչյանը:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով նա Երևանում է և հետաքննական լրագրության ամառային դպրոցում երիտասարդ լրագրողներին սովորեցնում է լրագրողական հետաքննություններ վարելու ամբողջ գործընթացը՝ նյութի որոնումից, աղբյուրների հետ աշխատանքից մինչև վարկածների մշակում, փաստերի ստուգում, համադրում, նյութի պատրաստում:

Քուրքչյանը եղել է «Boston Globe»-ի Spotlight” հետաքննող թիմի հիմնադիր-անդամ և երկար տարիներ հետաքննել է կառավարությունում կոռուպցիայի դեպքերը: Այժմ զբաղվում է արվեստի հայտնի գործերի գողությունները բացահայտելով:

«Հետաքննող լրագրողը պետք լսելի դարձնի այն մարդկանց խնդիրները, որոնք ձայն չունեն հասարակության մեջ»,- ասում է նա:

[foogallery id=”4746″]