«Մեր քվեարկությունից առաջ»-ի նոր եթերաշրջանը

Որո՞նք են պետական ու սոցիալական տարբեր կառույցների դերն ու գործառույթները ընտրական գործընթացներում, որո՞նք են ընտրողների իրավունքներն ու պարտականությունները, ընտրախախտումների ի՞նչ տեսակներ կան. այս եւ այլ հարցերի պատասխաններն են փորձում գտնել «Ինտերնյուս»-ի «Մեր քվեարկությունից առաջ» հեռուստանախագծի հեղինակները։

«Մեր քվեարկությունից առաջ»-ի նոր եթերաշրջանը նվիրված է այս տարվա մայիսի խորհրդարանական ընտրություններին։ Հաղորդումը դիտեք ամեն շաբաթ օր, 20։05-ին Արմնյուզ հեռուստաընկերության եթերում՝ սկսած մարտի 17-ից։

Հաղորդման ժանրը ինֆոթեյնմենթն է. ընտրություններին առնչվող սոցիալական, իրավական ու քաղաքական տեղեկատվությունը միավորված է զվարճության տարրերի հետ։ «Մեր քվեարկության առաջ»-ի մի քանի խորագրերը ընտրական գործընթացի տարբեր ասպեկտները ներկայացնում են մարդկային պատմությունների, տեսակետների ու վերլուծության միջոցով։