ՄՆԿ-ն մասնակցեց Լիտվայի ՄեդիաԲարֆքեմփին

Մայիսի 26-29-ը Լիտվայում տեղի ունեցավ 9-րդ միջազգային ՄեդիաԲարքեմփը, որին մասնակցեց նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանն ու լրագրող Աննա Բարսեղյանը մասնակիցների համար գործնական աշխատանք անցկացրին «Ինչպես խուսափել մեդիա մանիպուլյացիայից» թեմայով:

ՄեդիաԲարքեմփը բացառիկ չկոնֆերանս է, որը համախմբում է ակտիվիստներին ամբողջ աշխարհից՝ Բելառուսից մինչև Կուբա, Շվեդիայից մինչև Եգիպտոս: Այս տարվա թեման է «Արվեստն ու տրանսֆորմացիան»՝ նպատակ ունենալով խթանել մեդիա ակտիվիզմը և նոր մեդիա նախագծերը, ինտերնետի ընձեռած հնարավորությունների և սոցիալական ցանցերի օգտագործումը, ինչպես նաև համակարգել մասնակիցների երկրներում արդեն գոյություն ունեցող նախաձեռնությունները և նպաստել միջազգային համագործակցությանը: ՄեդիաԲարքեմփին մասնակցում էին բլոգերներ, մեդիա և քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստներ տարբեր երկրներից: